Տակեհիրո Տոմիյասուն երկարաձգել է պայմանագիրը «Արսենալի» հետ

Աջ պաշտպան Տակեհիրո Տոմիյասուն և «Արսենալը» նոր երկարաժամկետ պայմանագիր են ստորագրել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Համաձայնագրի ժամկետը չի նշվում։

25-ամյա ճապոնացի ֆուտբոլիստը «Արսենալին» միացել է «Բոլոնիայից» 2021 թվականի օգոստոսին։

Այդ ժամանակից ի վեր նա թիմի կազմում անցկացրել է 73 հանդիպում բոլոր մրցաշարերում։