Ժոաու Կանսելու․ «Կրիշտիանու Ռոնալդուն կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար, բայց նա անցել է իր ծաղկունքը»

«Բարսելոնայի» պաշտպան Ժոաու Կանսելուն խոսել է Պորտուգալիայի հավաքականի իր թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի մասին։ Կանսելուի խոսքով՝ 39-ամյա հարձակվողն արդեն անցել է կարիերայի գագաթնակետը։

«Ռոնալդուն կարևոր խաղացող է Պորտուգալիայի հավաքականի համար։ Նա Մեսսիի հետ պայքարել է «Ոսկե գնդակի» համար 15 տարի, սակայն ֆուտբոլիստի կարիերայի գագաթնակետը եղել է 25-ից 32 տարեկանը։

Կրիշտիանուն կարևոր խաղացող է մեզ համար, բայց ազգային հավաքականն ամբողջությամբ կախված չէ նրանից»,- ասել է Կանսելուն RTP-ին տված հարցազրույցում։