Ռոբերտ Լևանդովսկին կարող է տեղափոխվել իսպանական մեկ այլ ակումբ

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին այս ամառ կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին իր սոցիալական ցանցերում հայտնել է ինսայդեր Ռուբեն Ուրիան։

Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբի ղեկավարությունը մտածում է 35-ամյա լեհին վաճառելու մասին։ Լևանդոսկին հնարավորություն ունի կարիերան շարունակել իսպանական մեկ այլ թոփ-ակումբում։ Նրա ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։

Մադրիդյան թիմը առաջիկա ամիսներին կհետևի իրավիճակի զարգացմանը։ Այս մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է 39 հանդիպում, որոնցում դարձել է 20 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 20 միլիոն եվրո։