Ալեխանդրո Գրիմալդո. «Նրա նման մարզիչները շատ չեն ֆուտբոլային աշխարհում»

Լևերկուզենի «Բայերի» և Իսպանիայի հավաքականի ձախ պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոն պատասխանել է լավագույն մարզչի մասին հարցին, ում հետ պետք է աշխատեր։

«Իմ կարիերայի ընթացքում ես շատ լավ մարզիչներ եմ ունեցել ինչպես «Բարսելոնայում», այնպես էլ «Բենֆիկայում»: Բայց լավագույն մարզիչը, ում հետ ես աշխատել եմ, Խաբի Ալոնսոն է։ Նա առանձնահատուկ է: Նրա նման մարզիչները շատ չեն ֆուտբոլային աշխարհում»,- Գրիմալդոյի խոսքերն է մեջբերում Bild-ը։

Նշենք, որ Խաբի Ալոնսոյի գլխավորությամբ «դեղագործները» Բունդեսլիգայում առաջատարն են՝ 10 միավորով գերազանցելով «Բավարիային»։