Ուգոչուկվու Իվուն չի մասնակցի Կոսովոյի և Չեխիայի հետ հանդիպումներին

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն չի մասնակցի Կոսովոյի և Չեխիայի հետ հանդիպումներին , հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

«Իվուն երեկ ժամանեց հավաքականի ճամբար, անցկացրեց թեթև մարզում և հանձնեց բժշկական թեստեր: Հաշվի առնելով, որ Իվուն քառագլուխ մկանի վնասվածքի պատճառով գտնվում է ֆունկցիոնալ ոչ բավարար մարզավիճակում, ազգային հավաքականի մարզչական շտաբը որոշեց Իվուին չընդգրկել առաջիկա երկու հանդիպումներին պատրաստվող ֆուտբոլիստների հայտացուցակում:

Նրա փոխարեն ազգային հավաքական է հրավիրվել Հայաստանի Մ-21 հավաքականի և «Վանի» կիսապաշտպան Էդգար Փիլոյանը», – ասվում է ՀՖՖ-ի տարածած հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ մարտի 22-ին Հայաստանի հավաքականը Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Կոսովոյի ընտրանու հետ, իսկ մարտի 26-ին Պրահայում կրկին ընկերական խաղի շրջանակում ուժերը կչափի Չեխիայի հավաքականի հետ։