Օլիվյե Ժիրուն կարող է տեղափոխվել MLS

«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն և «Լոս Անջելեսը» MLS-ից բանակցություններ են սկսել ամռանը ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ, հայտնում է Athletic-ը։

37-ամյա ֆրանսիացու պայմանագիրն իտալական ակումբի հետ լրանում է հունիսին, ուստի նա իր հաջորդ թիմին կմիանա անվճար տրանսֆերով։

Այս մրցաշրջանում Ժիրուն մասնակցել է 36 հանդիպման, դարձել 14 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։