Դեկու. «Մենք չենք ցանկանում, որ նրանք մասնակցեն EURO-2024-ին»

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն խոսել է այն մասին, որ ամռանը թիմի երկու երիտասարդ խաղացողներ կարող են մասնակցել միանգամից երկու միջազգային մրցաշարի։ Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականը կարող է ֆուտբոլիստներին օգտագործել ինչպես Եվրոպայի առաջնությունում, այնպես էլ Փարիզի Օլիմպիական խաղերում։

«Մենք չենք ցանկանում, որ Կուբարսին և Յամալը խաղան Եվրո-2024-ում և Օլիմպիական խաղերում։ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան գիտի մեր դիրքորոշումը, բայց մենք պետք է քննարկենք իրավիճակը նաև իրենք՝ խաղացողների հետ»,- Դեկուի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։

Հիշեցնենք, որ Կուբարսին ու Յամալն այժմ «Բարսելոնայի» հիմնական խաղացողներն են։ Երկու ֆուտբոլիստներն էլ հրավիրվել են Իսպանիայի հավաքական առաջիկա հանդիպումներին։