Միկել Արտետան երեք հարձակվող է ընտրել «Արսենալի» համար

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնել թիմի հարձակման գիծը։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ իսպանացի մարզիչը հետաքրքրված է երեք խաղացողներով։ Խոսքը Վիկտոր Օսիմհենի («Նապոլի»), Ջոշուա Զիրքզեի («Բոլոնիա») և Իվան Թոնիի («Բրենտֆորդ») մասին է։ Հավանական է, որ ցուցակագրված հարձակվողներից մեկը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհամալրի անգլիական թոփ-ակումբի շարքերը։

Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնությունում «Արսենալը» վաստակել է 64 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։ Հաջորդ հանդիպումը Միկել Արտետայի թիմը կանցկացնի «Մանչեսթեր Սիթիի» հետ։