Ֆրանկ Ռիբերին աշխատանքի կանցնի Իտալիայում

Ֆրանսիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» նախկին հարձակվող Ֆրանկ Ռիբերին կհամալրի իտալական ակումբներից մեկի մարզչական շտաբը։ Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։

Ֆրանսիացին կդառնա «Սալերնիտանայի» նոր ղեկավար Ստեֆանո Կոլանտուոնոյի օգնականը։ Այս մասնագետը թիմը կգլխավորի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

29 տուրից հետո թիմը վաստակել է ընդամենը 14 միավոր և 9 միավորով հետ է մնում 19-րդ տեղում գտնվող «Սասուոլոյից»։