ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Ֆրանսիայի առաջնության 26-րդ տուրի «Մոնպելյեի» հետ հանդիպումից հետո խոսել է Կիլիան Մբապպեի դերի մասին։
«Մբապպեն բացառիկ խաղացող է, մենք պետք է օգտագործենք նրան, քանի դեռ կարող ենք, և երբ այլևս չկարողանանք օգտագործել նրան, պետք է բարձրացնենք մեր մակարդակը։ Ծնված պահից նա գոլեր է խփում տուգանային հրապարակից դուրս»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում AS-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապպեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ամենայն հավանականությամբ կլքի ՊՍԺ-ն և կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում»։ Այս մրցաշրջանում Մբապպեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 38 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։