COPE. Չավին կարող է չլքել «Բարսելոնան»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հաջորդ մրցաշրջանում կարող է մնալ կատալոնական ակումբում։

Ըստ COPE-ի՝ այսօր «Բարսելոնայում» ոչ ոք չի համարում մարզչի մոտալուտ հեռանալը 100%-ով լուծված: Ակումբի ներսում միանգամայն հնարավոր է, որ իսպանացի մարզիչը շարունակի աշխատանքը նոր մրցաշրջանում։

Հիշեցնենք, որ Չավին իր որոշման մասին հայտարարել էր հունվարի վերջին՝ Լա Լիգայի 22-րդ տուրի «Վիլյառեալի» հետ խաղում 3։5 հաշվով կրած պարտությունից հետո։ Իսպանացի մասնագետն ասել է, որ ակումբին զարգացման այլ վեկտոր է պետք։

Լա Լիգայի 29-րդ տուրից հետո «Բարսելոնան» վաստակեց 64 միավոր։ Կատալոնական թիմը մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է։