«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը հրավիրվել է Անգլիայի հավաքական

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կոբի Մայնուն հրավիրվել է Անգլիայի հավաքական։

18-ամյա կիսապաշտպանի համար սա առաջին կանչն է ազգային հավաքական։ Նա կարող է իր նորամուտը ազգային հավաքականում նշել Բրազիլիայի (մարտի 23) ​​և Բելգիայի (մարտի 26) դեմ ընկերական խաղերում։

Մայնուն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում իր նորամուտը նշել է անցյալ տարվա հունվարին։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը թիմի կազմում անցկացրել է 20 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ։