«Ռեալը» և «Բարսելոնան» ընկերական հանդիպում կանցկացնեն

Մադրիդի «Ռեալը» և «Բարսելոնան» ընկերական հանդիպում կանցկացնեն այս ամառ՝ ԱՄՆ շրջագայության շրջանակներում։

Tour of Champions կայքի փոխանցմամբ՝ մրցաշարը կկայանա հուլիսի 27-ից օգոստոսի 6-ը ԱՄՆ-ի վեց քաղաքներում։

«Էլ-Կլասիկոն» կկայանա օգոստոսի 3-ին Նյու Ջերսիի «Իսթ Ռադերֆորդ» մարզադաշտում: Չեմպիոնների շրջագայությանը կմասնակցեն նաև «Մանչեսթեր Սիթին», «Չելսին» և «Միլանը»: Խաղերը տեղի կունենան Նյու Յորքում, Օռլանդոյում, Չիկագոյում, Բալթիմորում և Շառլոտում։

Մրցաշարի մյուս հանդիպումների ժամանակացույցը.

«Մանչեսթեր Սիթի» – «Միլան» – հուլիսի 27

«Բարսելոնա» – «Մանչեսթեր Սիթի» – հուլիսի 30

«Միլան» – «Ռեալ Մադրիդ» – 31 հուլիսի

«Բարսելոնա» – «Միլան» – օգոստոսի 6

«Ռեալ Մադրիդ» – «Չելսի» – օգոստոսի 6