«Ռեալն» ուզում է գնել «Ինտերի» ֆուտբոլիստներից մեկին

Տրանսֆերային ամռանը «Ռեալի» նպատակներից մեկը պաշտպանական գիծն ուժեղացնելն է:

Ինչպես հայտնի է դարձել TodoFichajes-ին, մադրիդյան գրանդը ակտիվացրել է շփումները «Ինտերի» հետ պաշտպան Ալեսանդրո Բաստոնիի հետ կապված։ «Լոս Բլանկոները» ցանկանում են 24-ամյա ֆուտբոլիստին տեսնել իրենց շարքերում։

«Ինտերը» պատրաստ չէ դիտարկել Բաստոնիի առաջարկը, եթե գումարը 65 միլիոն եվրոյից ցածր լինի։ Միաժամանակ «Ռեալը» գործարքի սահմանաչափ է սահմանել 50 մլն. եվրո։ Ընդհանուր առմամբ, բանակցությունների համար դեռ շատ ժամանակ կա։

2023/24 մրցաշրջանում Ալեսանդրո Բաստոնին անցկացրել է 31 պաշտոնական հանդիպում։ Պաշտպանը մեկ գոլ և երկու գոլային փոխանցում է կատարել։