«Յուվենտուսի» ֆուտբոլիստներից մեկը հաջորդ ամառ կարող է հեռանալ

Կիսապաշտպան Ուեսթոն Մաքքենին հաջորդ ամառ կարող է հեռանալ «Յուվենտուսից»:

Ամերիկացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը, և եթե այն չերկարաձգվի, «ծեր սինյորան» խելամիտ կլինի վաճառել խաղացողին այս մրցաշրջանում, որպեսզի մեկ տարի անց նրան անվճար չկորցնի:

Ինչպես հայտնում է Goal պորտալը, 25-ամյա Մաքքենիի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում գերմանական ակումբները՝ Դորտմունդի «Բորուսիան» և ՌԲ Լայպցիգը։ Հարկ է նշել, որ նախկինում խոսվում էր, որ Ուեսթոն Մաքքենին կապ ունի անգլիական Պրեմիեր լիգայի ակումբների, մասնավորապես՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ 2023/2024 մրցաշրջանում Մակքենին մասնակցել է 28 հանդիպման, որոնցում կատարել է ինը գոլային փոխանցում։