Լիոնել Մեսսին վնասվածքի պատճառով բաց կթողնի հավաքականի հանդիպումները

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին վնասվածքի պատճառով բաց կթողնի ազգային հավաքականի մարտ ամսվա հանդիպումները, հայտնում է Albiceleste-ի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ 36-ամյա ֆուտբոլիստը չի կարողանա օգնել իր թիմին «Ինտեր Մայամիի» կազմում ստացած ազդրի վնասվածքի պատճառով։

Արգենտինայի հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄՆ-ում։ Մարտի 23-ին արգենտինացիները կխաղան Սալվադորի, իսկ մարտի 26-ին՝ Կոստա Ռիկայի հավաքականի հետ։