Դոնել Մալենը կարող է հայտնվել Պրեմիեր Լիգայի գրանդներից մեկում

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Դոնել Մալենը հայտնվել է «Լիվերպուլի» հետաքրքրությունների ոլորտում, հայտնում է Bild-ը։

Ըստ աղբյուրի՝ 25-ամյա հոլանդացին հետաքրքրված է Անգլիա տեղափոխվելով, սակայն մինչ «Լիվերպուլ» տեղափոխվելը նա կցանկանար իմանալ, թե ով է լինելու մերսիսայդցիների հաջորդ մարզիչը Յուրգեն Կլոպի հեռանալուց հետո։

Մալենի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ավարտվում է 2026 թվականին։ Այս մրցաշրջանում նա 33 խաղում դարձել է 13 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։