«Արսենալի» կենտրոնական պաշտպան Գաբրիել Մագալյաեշը վնասվածքի պատճառով չի մասնակցի Բրազիլիայի հավաքականի մարտ ամսվա ընկերական խաղերին, հայտնում է Selecao-ի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ հարավամերիկացիները կհանդիպեն Անգլիայի հետ շաբաթ օրը՝ մարտի 23-ին։ Ինչպես նաև թիմը մարտի 26-ին կմրցի Իսպանիայի հետ։ Բրազիլիայի հավաքականում նրան կփոխարինի «Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Բրեմերը։
Մագալյաեշը «Արսենալում» է հանդես գալիս 2020 թվականից։ Այս մրցաշրջանում պաշտպանը «զինագործների» կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է չորս գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 65 միլիոն եվրո։