Շակիրա. «Երկար ժամանակ ես դադարեցրեցի իմ կարիերան Ժերար Պիկեի կողքին լինելու համար»

Կոլումբիացի երգչուհի Շակիրան պատմել է, թե ինչ է ստիպված եղել զոհաբերել Իսպանիայի նախկին պաշտպան Ժերար Պիկեի հետ հարաբերությունների ընթացքում։

«Երկար ժամանակ ես դադարեցրեցի իմ կարիերան Պիկեի կողքին լինելու համար, որպեսզի նա կարողանար ֆուտբոլ խաղալ: Ես ստիպված էի շատ բան զոհաբերել հանուն սիրո»,- Շակիրայի խոսքերն է մեջբերում The Sunday Times-ը։

Պիկեն և Շակիրան բաժանվել են 2022 թվականի ամռանը՝ 11 տարվա ամուսնությունից հետո։ Նշվել է, որ բաժանման պատճառը ֆուտբոլիստի դավաճանություններն են եղել։ Զույգը երկու երեխա ունի՝ Միլանն ու Սաշան։