Հովհաննես Համբարձումյանը բաց կթողնի Հայաստանի հավաքականի առաջիկա ընկերական խաղերը

«Նոայի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը բաց կթողնի Հայաստանի հավաքականի առաջիկա ընկերական խաղերը, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

«Հովհաննես Համբարձումյանը հավաքին միացել էր վնասվածքով։ Բուժզննումից հետո պարզ դարձավ, որ վնասվածքը լուրջ է և մեր պաշտպանը չի կարողանա մասնակցել առաջիկա հանդիպումներին։

Շուտափույթ ապաքինում ենք մաղթում Հովոյին։ Նրա փոխարեն հավաքականին կմիանա Դավիդ Դավիդյանը»,- ասվում է ՀՖՖ-ի տարածած հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ մարտի 22-ին Հայաստանի հավաքականը Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Կոսովոյի ընտրանու հետ, իսկ մարտի 26-ին Պրահայում կրկին ընկերական խաղի շրջանակում ուժերը կչափի Չեխիայի հավաքականի հետ։