Մարկուս Թյուրամը պատմել է, թե որ ֆուտբոլիստն է եղել իր կուռքը

«Ինտերի» հարձակվող Մարկուս Թյուրամը պատմել է, թե որ ֆուտբոլիստներն են եղել իր կուռքերը մանկության տարիներին.

«Իմ կուռքերից մեկը Ռոնալդոն էր, իսկ նրանից հետո ես հիանում էի Ադրիանոյով։ Ինձ դուր եկավ այն ամենը, ինչ նա անում էր խաղադաշտում։ Ես միշտ երազել եմ մի օր դառնալ նրա պես հարձակվող»,- Թյուրամի խոսքը մեջբերում է FC Inter News-ը։

Հիշեցնենք, որ Ռոնալդոն «ներաձուրրիի» խաղացող է եղել 1997-ից 2002 թվականներին։ Այս ընթացքում բրազիլացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 99 հանդիպման, որոնցում դարձել է 59 գոլի և տասը գոլային փոխանցման հեղինակ։

Ադրիանոն «Ինտերում» խաղացել է 2004-ից 2009 թվականներին: Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 177 հանդիպման, որոնցում դարձել է 74 գոլի և 28 գոլային փոխանցման հեղինակ։