«Բարսելոնան» սուպեր տրանսֆեր է համաձայնեցրել

Կատալոնական «Բարսելոնան» համաձայնության է եկել նոր տրանսֆերի շուրջ։

Todofichajes-ի տեղեկություններով՝ արգենտինացի հայտնի հարձակվող Պաուլո Դիբալան կհամալրի «բլաուգրանայի» շարքերը։ Նա ներկայումս խաղում է Սերիա Ա-ում «Ռոմայի» կազմում:

Դիբալան բանակցություններ է վարել կատալոնացիների հետ և համաձայնել տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ «Բարսելոնան» արգենտինացու հետ երկարաժամկետ պայմանագիր կկնքի չորս տարով։ Տրանսֆերի գումարը կկազմի 12 մլն եվրո, որը որպես փոխհատուցում նշված է Պաուլոյի պայմանագրում։

Իտալիայի առաջնությունում 30-ամյա հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 20 հանդիպում։ Դիբալան խփել է 12 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։