Football Fans Tour. Ճամփորդիր մեզ հետ դեպի Բարսելոնա և Լիսաբոն, մենք կրկին գնում ենք «Բարսելոնայի» խաղին

Խմբային ճամփորդություն դեպի Իսպանիա և Պորտուգալիա` Սենիկ Կարա-Պողոսյանի հետ: Մայիսի 18-25՝ չորս գիշեր Բարսելոնայում, երեք գիշեր Լիսաբոնում: Փաթեթի արժեքը՝ 2.200 եվրոյին համարժեք դրամ՝ հյուրանոցի երկտեղանոց համարում մեկ անձի հաշվարկով: Ապառիկ վճարի հնարավորություն, ամսական ընդամենը 40.600 դրամ: Մայիսի 1-ից սկսած գնառաջարկը կարող է փոխվել:

Փաթեթը ներառում է.
✅ VISA-ի աջակցում:
✅ Ինքնաթիռի տոմսեր ուղեբեռով:
✅ 4* հյուրանոցներ Բարսելոնայի և Լիսաբոնի կենտրոններում՝ նախաճաշով:
✅ Ճամփորդական ապահովագրություն:
✅ Օդանավակայաններից դիմավորում և ճանապարհում:
✅ Իսպանիայում և Պորտուգալիայում բոլոր տրանսֆերները բարձրակարգ ավտոբուսներով:
✅ Իսպանիայի առաջնության 37-րդ տուրի «ԲԱՐՍԵԼՈՆԱ» – «ՌԱՅՈ ՎԱԼՅԵԿԱՆՈ» խաղի տոմսը:
✅ Ֆուտբոլային տուրեր դեպի կատալոնական «Բարսելոնայի» և «Էսպանյոլի», ինչպես նաև Լիսաբոնի «Բենֆիկայի» և «Սպորտինգի» ստադիոններ, թանգարաններ և Fan-Store-ներ:
✅ Էքսկլյուզիվ հանդիպում «Բարսելոնայի» լեգենդ Անտոնիո Օլմոյի հետ, ով դարձել է Իսպանիայի եռակի գավաթակիր և ՈՒԵՖԱ-ի Գավաթակիրների կրկնակի գավաթակիր:
✅ Բարձրակարգ գիդերի ուղեկցությամբ քաղաքային տուրեր և տեսարժան բոլոր վայրերի այցելություններ Բարսելոնայում և Լիսաբոնում, ինչպես նաև հետադարձի ճանապարհին՝ Հռոմում:
✅ Ամբողջ տուրի ընթացքում խմբի ուղեկից՝ Սենիկ Կարա-Պողոսյան:
✅ Ապառիկ վճարման տարբերակ՝ առանց կանխավճարի և 0% տոկոսադրույքով:

Փաթեթի ընտրության հնարավորություն.«Բարսելոնա» – «Ռայո Վալյեկանո» խաղի տոմսի, ինչպես նաև ֆուտբոլային թիմերի թանգարանների և ստադիոն-տուրերի մուտքերի տոմսերի փոխարեն կարող ենք առաջարկել Գալուստ Գյուլբենկյանի թանգարանի, Լիսաբոնի և Բարսելոնայի օկենարիումների, ինչպես նաև Սագրադա Ֆամիլիայի և Պարկ Գյուելի մուտքերի տոմսեր:

Լրացուցիչ փաթեթ՝ Հավելավճարի դեպքում «Էսպանյոլ» – «Օվյեդո» Սեգունդայի խաղի տոմսը, ինչպես նաև Եվրոպայի ամենաերկար կամրջի՝ Վասկու դա Գամայի վրայով տուրը (17կմ):

ՏՈՒՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ.
🇪🇸 Մայիսի 18-22՝ ԲԱՐՍԵԼՈՆԱ.
👉 Ֆուտբոլային տուր դեպի Բարսելոնա քաղաքի կապտանռանագույն հատված՝ «Կամպ Նոու» ստադիոնի շինարարական հրապարակ, Յոհան Կրոյֆի անունը կրող ստադիոն, կատալոնական «Բարսելոնայի» նորաբաց թանգարան և Fan-Store, որտեղ խմբի մասնակիցներից յուրաքանչյուրն ամբողջ տեսականու համար 10 % զեղջ կստանա: Վերջում խմբի մասնակիցներից յուրաքանչյուրը 6 անգամ 11 մետրանոցից կփորձի գրավել RoboKeeper Մարկ-Անդրե Տեր Շտեգենի պաշտպանած դարպասը:
👉 Էքսկլյուզիվ հանդիպում ենք ունենալու «Բարսելոնայի» լեգենդար պաշտպան, EURO-1980-ին և MUNDIAL-1982-ին մասնակցած Անտոնիո Օլմոյի հետ, ով դարձել է Իսպանիայի եռակի գավաթակիր և ՈՒԵՖԱ-ի Գավաթակիրների կրկնակի գավաթակիր:
👉 Մայիսի 19-ին ներկա կլինենք Իսպանիայի առաջնության 37-րդ տուրի «ԲԱՐՍԵԼՈՆԱ» – «ՌԱՅՈ ՎԱԼՅԵԿԱՆՈ» խաղին, որը կատալոնական ակումբի տնային վերջին խաղը կլինի այս մրցաշրջանում::
👉 Ֆուտբոլային տուր դեպի Բարսելոնա քաղաքի կապտասպիտակավուն հատված՝ «Էսպանյոլի» ստադիոնն, թանգարան և Fan-Store:
👉 Մայիսի 18-ին հավելավճարի դեպքում ներկա կլինեք «Էսպանյոլ» – «Օվյեդո» խաղին: «Էսպանյոլը» Սեգունդայի առաջատարների շարքում է և ձգտում է վերադառնալ ուժեղագույնների խումբ:
👉 Բարսելոնայում քաղաքային տուր՝ բարձրակարգ գիդի ուղեկցությամբ:

🇵🇹 Մայիսի  22-25՝ ԼԻՍԱԲՈՆ.
👉 Ֆուտբոլային տուրեր դեպի Լիսաբոնի կարմիր հատված՝ «Բենֆիկայի» ստադիոն, թանգարան և Fan-Store:
👉 «Դա Լուժ» ստադիոնում բացառիկ հանդիպում «Բենֆիկայի» խորհրդանիշ-արծիվների՝ Լուժի, Վիկտորիայի և Գլորիայի հետ:
👉 Ֆուտբոլային տուրեր դեպի Լիսաբոնի կանաչասպիտակավուն հատված՝ «Սպորտինգի» ստադիոն, թանգարան և Fan-Store:
👉 Լիսաբոնում քաղաքային տուր՝ բարձրակարգ գիդի ուղեկցությամբ:

Թռիչքները.
Մայիսի 18-ին մեկնում՝ Երևան – Աթենք – Բարսելոնա
Մայիսի 22-ին՝ տրանսֆեր Բարսելոնա – Լիսաբոն
Մայիսի 25-ին վերադարձ՝ Լիսաբոն – Հռոմ – Երևան՝ Հռոմում շրջելու հնարավորությամբ:

Մանրամասների համար զանգահարեք՝
☎️ +37491436545
Ամրագրումների համար համեցեք՝
📍 Մարշալ Բաղրամյան, 60