Ո՞ր երկրներն են 5 թիմով հանդես գալու Չեմպիոնների Լիգայի 2024/25 մրցաշրջանում՝ ակնհայտ երկու ֆավորիտ կա

Opta վիճակագրական գործակալությունը ներկայացրել է թոփ լիգաների տոկոսային հնարավորությունները՝ հինգերորդ թիմով Չեմպիոնների Լիգա մտնելու 2024/25 թվականներին։

Հիշեցնենք, որ նոր մրցաշրջանից Չեմպիոնների լիգայի ձևաչափը կփոխվի, և մրցաշարի հիմնական փուլում կմրցեն ոչ թե 32, այլ 36 ակումբներ։

Նախապես հայտարարվել էր, որ 2023/24 եվրոպական սեզոնի ավարտին երկու լավագույն լիգաները կստանան մեկ լրացուցիչ ուղեգիր, որը հաշվի կառնի ակումբների ելույթները Չեմպիոնների լիգայում, Եվրոպա լիգայում և Կոնֆերանսների լիգայում։

Այս գործակիցների աղյուսակի առաջատարն այս պահին Իտալիան է, որի 7 ակումբներից 4-ը շարունակում են հանդես գալ եվրոպական մրցաշարերում։ Opta-ն Իտալիայի հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հինգերորդ թիմ մտնելու շանսերը գնահատում է 96,9%: Երկրորդ տեղը (8 ակումբներից 5-ը) և 70,6%-ը բաժին է ընկնում Անգլիային, որին հաջորդում են Գերմանիան (3/7, 29,1%) և Ֆրանսիան (3/6, 3,5%)։