Հայտնի է, թե ով կփոխարինի Նաիր Թիկնիզյանին հավաքականում

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի փոխարեն ազգային թիմին կմիանա «Արարատ-Արմենիայի» պաշտպան Էդգար Գրիգորյանը:

Հիշեցնենք՝ Թիկնիզյանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» կազմում ստացած վնասվածքի պատճառով չի կարողան միանալ ազգային հավաքականին:

Մեր ընտրանին մարտին երկու ընկերական հանդիպում կանցկացնի Կոսովոյի և Չեխիայի հավաքականների հետ: