Հայտնի է, թե երբ թիմ կվերադառնան Տիբո Կուրտուան ​​և Էդեր Միլիտաոն

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ասել է, թե երբ պետք է թիմ վերադառնան վնասվածք ստացած Տիբո Կուրտուան ​​և Էդեր Միլիտաոն։

Հիշեցնենք, որ բելգիացի դարպասապահը 2023 թվականի օգոստոսի 10-ին մարզման ժամանակ պատռել էր ձախ ծնկի առաջի խաչաձև կապանը, իսկ Միլիտաոն նույն վնասվածքից ապաքինվում էր օգոստոսի 12-ից։ Բրազիլացի պաշտպանը վնասվածք է ստացել Լա Լիգայի առաջին տուրի՝ «Ատլետիկի» դեմ խաղում (2:0):

«Այս շաբաթ նրանք սկսեցին աշխատել թիմի հետ: Միջազգային այս դադարը կօգտագործենք երիտասարդական թիմերի հետ ընկերական խաղեր անցկացնելու համար»։