Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը։
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում ավարտվել է այս շաբաթ կայացած Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղերի արդյունքներով լավագույն ֆուտբոլիստին ընտրած երկրպագուների քվեարկությունը։ Օբլակը, ով «Ինտերի» հետ խաղում 11 մետրանոց հարվածաշարում երկու հարված է հետ մղել, քվեարկության արդյունքում գրավել է առաջին տեղը։
Բացի Օբլակից, առաջադրված էին «Արսենալի» դարպասապահ Դավիդ Ռայան, ով գոլ բաց թողեց «Պորտուի» հետ խաղում (1:0), «Բարսելոնայի» 17-ամյա պաշտպան Պաու Կուբարսին, ում համար «Նապոլիի» հետ հանդիպումը (3:1) առաջինն էր Չեմպիոնների Լիգայում, և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն, ով գրավեց ՊՍՎ-ի դարպասը (2:0):