Չեմպիոնների Լիգայում «Ռեալը» միջինում 1,7 գոլ է բաց թողնում «Սիթիի» հետ խաղերում

Երեկ՝ մարտի 15-ին, տեղի ունեցավ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակիչի վիճակահանությունը, որի արդյունքում ձեւավորվեց «Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի» զույգը։

2020 թվականից ի վեր թիմերը երեք անգամ հանդիպել են միմյանց Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆում և անցկացրել վեց հանդիպում։ Դրանցից 4-ն ավարտվել են «Սիթիի» հաղթանակով։ «Ռեալը» մեկ խաղում հաղթել է, մյուսն ավարտվել է ոչ-ոքի։

Ինչպես նշում է Opta-ն, Չեմպիոնների Լիգայում «Ռեալը» միջինում 1,7 գոլ է բաց թողնում «Սիթիի» հետ խաղում, ինչը ավելին է, քան ցանկացած այլ թիմ, որի հետ մրցել է ավելի քան 5 անգամ: