Էդուարդ Ռոմեուն հեռացել է «Բարսելոնայի» տնտեսական հարցերով փոխնախագահի պաշտոնից, հայտնում է ակումբի կայքը։
Այս որոշումը պայմանավորված է Ռոմեուի ցանկությամբ՝ կենտրոնանալու Audax Renovables էներգետիկ խմբում աշխատանքի վրա, որտեղ նա ևս փոխնախագահն է։
Ռոմեուն նախկինում աշխատել է Santander-ում և Bankia-ում: 2015 թվականին նա սկսեց աշխատել Audax Energia խմբում։ Ռոմեուն «Բարսելոնայի» փոխնախագահ է դարձել 2021 թվականի գարնանը։