Իսպանիայի և Բիլբաոյի «Ատլետիկի» դարպասապահ Ունաի Սիմոնը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես հայտնում է Todofichajes-ը՝ դարպասապահը հնարավորություն ունի տեղափոխվել Պրեմիեր Լիգա։ Նրա ծառայություններով հետաքրքրված է «Ասթոն Վիլան»։
Հնարավոր տրանսֆերային գումարը կարող է կազմել մոտ 60 միլիոն եվրո։ 26-ամյա դարպասապահը «Ատլետիկում» հանդես է գալիս 2018 թվականի ամառվանից։
Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի հունիսի վերջին։