Հայտնի են Կոնֆերենցիաների Լիգայի քառորդ եզրափակչի զույգերը

Ուրբաթ օրը՝ մարտի 15-ին, Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցավ Կոնֆերենցիաների Լիգայի 1/4-րդ և 1/2-րդ եզրափակչի վիճակահանությունը։

Կոնֆերենցիաների Լիգայի քառորդ եզրափակչի զույգերը․

«Բրյուգե» (Բելգիա) – ՊԱՕԿ (Հունաստան)
«Օլիմպիակոս» (Հունաստան) – «Ֆեներբախչե» (Թուրքիա)
«Ասթոն Վիլա» (Անգլիա) – «Լիլ» (Ֆրանսիա)
«Վիկտորիա Պլզեն» (Չեխիա) – «Ֆիորենտինա» (Իտալիա)

Քառորդ եզրափակիչի առաջին խաղերը կկայանան ապրիլի 11-ին, իսկ պատասխան խաղերը՝ ապրիլի 18-ին։ 1/2-րդ եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան մայիսի 2-ին, պատասխան կիսաեզրափակիչ խաղերը նախատեսված են մայիսի 9-ին։