«Ատլետիկոն» հետաքրքրված է Մեյսոն Գրինվուդով

Մադրիդի «Ատլետիկոն» հետաքրքրված է «Խետաֆեի» հարձակվող Մեյսոն Գրինվուդով, հայտնում է The Times-ը։

Անգլիացին իսպանական ակումբում հանդես է գալիս վարձավճարով «Մանչեսթեր Յունայթեդից»։

Աղբյուրի համաձայն՝ մադրիդցիները հետաքրքրված են խաղացողով, սակայն դեռ պատրաստ չեն վճարել նրա համար պահանջված 50 միլիոն եվրոն։ Հաղորդվում է նաև, որ «Բարսելոնան» ցանկացել է պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ, սակայն հրաժարվել է այդ մտքից՝ հարձակվողի անցյալի պատճառով։

Այս մրցաշրջանում 22-ամյա Գրինվուդը անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։