Դայոտ Ուպամեկանոն կարող է փոխել ակումբային գրանցումը

«Բավարիայի» պաշտպան Դայոտ Ուպամեկանոն կարող է կարիերան շարունակել Լիգա 1-ում, հայտնում է լրագրող Էկրեմ Կոնուրը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։

Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ն ցանկանում է պայմանագիր կնքել 25-ամյա ֆրանսիացու հետ՝ ֆուտբոլիստին դիտարկելով որպես ամառային տրանսֆերային պատուհանի պաշտպանության գծի ուժեղացուցիչ։ Բացի փարիզեցիներից, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Պրեմիեր լիգայի երկու ակումբներ՝ «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։

Ուպամեկանոն «Բավարիա» է տեղափոխվել 2021 թվականի ամռանը։ Դրանից հետո նա մասնակցել է 107 հանդիպման, դարձել 3 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։

Transfermarkt պորտալը ֆրանսիացու արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։