Հայաստանի Մ-21 հավաքականը մարզական հավաք կանցկացնի

Հայաստանի Մ-21 հավաքականը մարտի 17-26-ը կանցկացնի մարզական հավաք, որի ընթացքում ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ-21 2025թ․ առաջնության որակավորման փուլի շրջանակում կկայանա երկու հանդիպում: Մարտի 22-ին մեր թիմը Պոդգորիցայում կմրցի Չեռնոգորիայի Մ-21 հավաքականի, իսկ մարտի 26-ին Արմավիրում՝ Ռումինիայի Մ-21 հավաքականի հետ։

Մ-21 hավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հավաքին հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ
Գոռ Մատինյան – ԲԿՄԱ
Վլադ Չատունց – «Ալաշկերտ – 2»
Դավիթ Դավթյան – ԲԿՄԱ

Պաշտպաններ
Համլետ Մնացականյան – «Շիրակ»
Ավենտիս Ավենտիսյան – «ՆԿ Յարուն» (Խորվաթիա)
Պետիկ Մանուկյան – ԲԿՄԱ
Էրիկ Սիմոնյան – «Ուրարտու»
Արմեն Սարգսյան – ԲԿՄԱ
Ռուբեն Աբրահամյան – ԲԿՄԱ
Խարիտոն Այվազյան – «Ուրարտու»

Կիսապաշտպաններ
Նարեկ Ջանոյան – ԲԿՄԱ
Կարեն Նալբանդյան – «Ալաշկերտ»
Նարեկ Ալավերդյան – «Արարատ-Արմենիա»
Սերոբ Գալստյան – «Արարատ»
Գոռ Մանվելյան – «Նոա»
Կառլեն Հովհաննիսյան – ԲԿՄԱ
Համլետ Սարգսյան – ԲԿՄԱ
Էդգար Փիլոյան – «Վան»
Տիգրան Ավանեսյան – «Բալթիկա» (Ռուսաստան)
Վյաչեսլավ Աֆյան – ԲԿՄԱ
Նարեկ Հովհաննիսյան – ԲԿՄԱ
Գևորգ Տարախչյան – «Ուրարտու»

Հարձակվողներ
Լևոն Վարդանյան – «Փյունիկ»
Նիքոլաս Կալուկյան – «Սիրաքյուզ» (ԱՄՆ)