Նաիր Թիկնիզյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին

Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում ստացած վնասվածքի պատճառով չի միանա ազգային հավաքականին, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

«Շուտափույթ ապաքինում ենք մաղթում մեր ընտրանու պաշտպանին», – ասվում է ՀՖՖ-ի տարածած հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովը խոսել է ֆուտբոլիստի վնասվածքի մասին։