Ստեֆանո Պիոլին մեկնաբանել է իտալական ակումբների՝ Չեմպիոնների Լիգայից հեռանալը

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին մեկնաբանել է իտալական ակումբների՝ Չեմպիոնների Լիգայից հեռանալը։

«Կարծում եմ, որ իտալական ակումբներն այնքան էլ հեռու չեն եվրոպական այլ ակումբներից, բայց, իհարկե, եթե այլ առաջնությունների թիմերը շարունակեն ծախսել նման գումարներ, ոչ մեկի համար հեշտ չի լինի», – Պիոլիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Չեմպիոնների լիգային մասնակցել են իտալական չորս թիմեր։ «Միլանին» չհաջողվեց դուրս գալ F խմբից։ «Լացիոն» դուրս մնաց 1/8-րդ եզրափակիչում «Բավարիայից»: «Ինտերը» և «Նապոլին» ավարտեցին իրենց ելույթը նույն փուլում՝ պարտվելով համապատասխանաբար Մադրիդի «Ատլետիկոյին» և «Բարսելոնային»։