Գարեթ Սաութգեյթ․ «Նա չէր ցանկանում հրավիրվել, և դա ամոթ է»

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը ասել է, թե ինչ է մտածում «Արսենալի» պաշտպան Բեն Ուայթի՝ ազգային հավաքականում խաղալու դժկամության մասին։

Նա խոստովանել է, որ ամաչում է այն խաղացողի համար, ում վրա հույսը դնում էր։

«Բեն Ուայթը չէր ցանկանում հրավիրվել, և դա ամոթ է: Նա այնպիսի խաղացող է, որն ինձ շատ է դուր գալիս: Կատարից հետո ես խոսեցի նրա հետ և իսկապես հույս դրեցի նրա վրա»,- Սաութգեյթի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։