Լաուտարո Մարտինեսը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում

«Ինտերի» կենտրոնական հարձակվող Լաուտարո Մարտինեսը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում, հայտնում է Todofichajes-ը։ 26-ամյա արգենտինացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն», որը ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչում պայքարից դուրս թողեց «Ինտերին»։

Մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն անձամբ է հետաքրքրված իր հայրենակցին հրավիրելու հարցում, ում արժեքը գնահատվում է 110 մլն եվրո։ Ինտերն իր հերթին չի ցանկանում բաժանվել Լաուտարոյից և պատրաստ է նրան նոր պայմանագիր առաջարկել։

Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականի հունիսի վերջին։