Ռոբերտ Լևանդովսկի․ «Հիանալի կլինի նրա դեմ խաղալ Լա Լիգայում»

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մեկնաբանել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխությունը։

«Որքան գիտեմ, դեռ պաշտոնական հաստատում չկա։ Բայց ես շատ դրական եմ վերաբերվում նրա հնարավոր ժամանմանը: Հիանալի կլինի նրա դեմ խաղալ Լա Լիգայում։ Ես դրական կլինեմ, եթե նա ստորագրի պայմանագիրը»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Cadena Ser-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապպեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ամենայն հավանականությամբ կլքի ՊՍԺ-ն և ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։

Լևանդովսկին «Բարսելոնայում» հանդես է գալիս 2022 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը: Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 38 հանդիպման, որոնցում խփել է 19 գոլ և կատարել 7 գոլայինկ փոխանցում։