«Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է վինգեր Ջեյդոն Սանչոյի տրանսֆերի գինը, հայտնում է Bild-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբը պատրաստ է այս ամառ բաժանվել ֆուտբոլիստից 50-60 միլիոն եվրոյի դիմաց։ Նախկինում ֆուտբոլիստի գինը կազմում էր 35-40 միլիոն եվրո:
Ներկայումս 23-ամյա Սանչոն վարձավճարով հանդես է գալիս Դորտմունդի «Բորուսիայում»։ Ֆուտբոլիստի պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը։
2023 թվականի սեպտեմբերին «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց խաղացողի որակազրկման մասին՝ թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով։