«Ռեալը» պարտվել է «Մանչեսթեր Սիթիի» դեմ անցկացրած 6 խաղերից 4-ում

Այսօր՝ մարտի 15-ին, տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի 1/4-րդ եզրափակիչի վիճակահանությունը, որի արդյունքում ձևավորվեց «Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի» զույգը։

2020 թվականից ի վեր թիմերը երեք անգամ հանդիպել են միմյանց Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում և անցկացրել վեց հանդիպում։ Դրանցից չորսն ավարտվել են «Մանչեսթեր Սիթի» հաղթանակներով։ «Ռեալը» մեկ խաղում հաղթել է, մյուսն ավարտվել է ոչ-ոքի։

Ինչպես նշում է Opta-ն, Չեմպիոնների լիգայում «Ռեալը» միջինում 1,7 գոլ է բաց թողնում «Սիթիի» հետ խաղում, ինչը ավելին է, քան ցանկացած այլ թիմ, որի հետ մրցել է ավելի քան 5 անգամ։