Ժորդի Ալբա․ «Մեսսին միշտ ցանկանում է խաղալ և օգնել թիմին»

«Ինտեր Մայամիի» պաշտպան Ժորդի Ալբան մեկնաբանել է իր թիմակից Լիոնել Մեսսիի վնասվածքը։

«Լեոն միշտ ցանկանում է խաղալ և օգնել թիմին, բայց մենք կտեսնենք, թե ինչ ցույց կտա բուժզննում։ Հուսով եմ՝ այնտեղ ոչ մի լուրջ բան չկա, և նա մեզ կօգնի շաբաթ օրվա խաղում։

Մեսսին մեզ համար կարևոր խաղացող է»,- ասել է Ալբան AS-ին տված հարցազրույցում։