ՖԻՖԱ-ն մինչև 2026 թվականը 2,25 միլիարդ դոլար կներդնի ֆուտբոլի զարգացման համար

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հաստատել է սպորտի զարգացման համար նախատեսված ներդրումները։

Ինչպես հաղորդվում է կազմակերպության կայքում, ՖԻՖԱ-ի խորհրդի արդյունքներով հաստատվել են 2,25 միլիարդ դոլարի ներդրումներ 2023-2026 թվականների համար։

Սա ներդրումների գրեթե յոթնապատիկ աճ է մինչև 2016 թվականը գործող զարգացման ծրագրերի համեմատ։
Խորհուրդը հաստատել է նաև 2023 թվականի ֆինանսական հաշվետվությունը։

ՖԻՖԱ-ի ղեկավար Ջանի Ինֆանտինոյի խոսքերով, կազմակերպությունը գնում է 2023-2026 թվականների համար նախատեսված 11 միլիարդ դոլար բյուջետային նպատակը գերազանցելու ճանապարհին։