ՖԻՖԱ-ն ցանկանում է խստացնել ռասիզմի դեմ պատժամիջոցները

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հայտարարել է ռասիզմի դեմ պայքարի քաղաքականության մասին։
Կազմակերպությունն այս հարցը օրակարգ է մտցրել անցած խորհրդի նիստում։

ՖԻՖԱ-ն նաև նախատեսում է դիտարկել ռասիզմի դրսևորումների համար ավելի խիստ պատժամիջոցներ սահմանելու հարցը։ Այս կետը կներառվի հաջորդ Կոնգրեսի ծրագրում, որը տեղի կունենա մայիսին Բանգկոկում։

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կոչ է արել խստացնել պատժամիջոցները։

«74-րդ Կոնգրեսը պետք է ջրբաժան լինի ՖԻՖԱ-ի՝ ռասիզմի դեմ պայքարի համար։ Մենք նոր և ավելի ուժեղ միջոցներ կկիրառենք բոլոր ասոցիացիաների և համադաշնությունների ներսում ռասիզմը ճնշելու համար»,- ասել է Ինֆանտինոն։