Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հաստատել է սպորտի զարգացման համար նախատեսված ներդրումները։
Ինչպես հաղորդվում է կազմակերպության կայքում, ՖԻՖԱ-ի խորհրդի արդյունքներով հաստատվել են 2,25 միլիարդ դոլարի ներդրումներ 2023-2026 թվականների համար։
Սա ներդրումների գրեթե յոթնապատիկ աճ է մինչև 2016 թվականը գործող զարգացման ծրագրերի համեմատ։
Խորհուրդը հաստատել է նաև 2023 թվականի ֆինանսական հաշվետվությունը։
ՖԻՖԱ-ի ղեկավար Ջանի Ինֆանտինոյի խոսքերով, կազմակերպությունը գնում է 2023-2026 թվականների համար նախատեսված 11 միլիարդ դոլար բյուջետային նպատակը գերազանցելու ճանապարհին։