Տոնի Կրոսը հրավիրվել է Գերմանիայի հավաքական

Մադրիդի «Ռեալի» կենտրոնական կիսապաշտպան Տոնի Կրոսը հրավիրվել է Գերմանիայի հավաքական, հաղորդում է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը։

Այսպիսով, 34-ամյա կիսապաշտպանը 2021 թվականից ի վեր առաջին անգամ կմասնակցի ազգային հավաքականի հանդիպումներին։ Ֆուտբոլիստն ավարտեց իր միջազգային կարիերան Եվրո-2020-ից հետո, սակայն որոշեց այն վերսկսել այս տարվա փետրվարին։

Կրոսը ազգային հավաքականում խաղացել է 11 տարի՝ 2010-ից 2021 թվականներին։ Այս ընթացքում կիսապաշտպանը մասնակցել է 106 հանդիպման, որոնցում դարձել է 17 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստն աշխարհի չեմպիոն է դարձել 2014թ.-ին։

Այս մրցաշրջանում Կրոսը «Ռեալի» կազմում անցկացրել է 37 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև այս տարվա հունիսի վերջը։