Միրոսլավ Կլոզեն կարող է գլխավորել իտալական ակումբը

«Լացիոյի» նախկին հարձակվող Միրոսլավ Կլոզեն կարող է գլխավորել հռոմեական թիմը գլխավոր մարզչի պաշտոնում, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան իր X էջում։

Սպասվում է, որ հինգշաբթի օրը կողմերը կանցկացնեն ուղիղ բանակցություններ։

Միաժամանակ, ըստ Skira-ի, մինչև մրցաշրջանի ավարտը հռոմեացիների գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի պաշտոնանկ արված Մաուրիցիո Սարիի օգնական Ջովանի Մարտուշկիելոն։

Կլոզեն գլխավոր մարզչի միայն կարճ փորձ ունի՝ ավստրիական Ռեյնդորֆ Ալտախում, որը նա գլխավորել է 2022 թվականի հուլիսից մինչև 2023 թվականի մարտը։ Նրա գլխավորությամբ թիմն անցկացրել է 24 հանդիպում՝ տարելով ընդամենը 5 հաղթանակ և կրելով 14 պարտություն։