«Բարսելոնայի» ֆուտբոլիստը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում

«Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում, հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա ֆրանսիացու նկատմամբ լուրջ հետաքրքրություն են ցուցաբերում «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Հաղորդվում է, որ «Բարսելոնան» գոհ է Կունդեից, սակայն պատրաստ է վաճառել նրան, եթե շահավետ առաջարկ ստացվի։

Կունդեն կատալոնացիների կազմում հանդես է գալիս 2022 թվականի ամռանից։ Ընթացիկ մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 36 հանդիպում, դարձել 2 գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt պորտալը Կունդեի արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։