«Չելսին» մտածում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում երկու ֆուտբոլիստի վաճառելու մասին։
Ըստ TalkSport-ի՝ լոնդոնյան թիմը ցանկանում է բաժանվել իտալական «Ռոմայում» վարձավճարով հանդես եկող հարձակվող Ռոմելու Լուկակուից և Մադրիդի «Ռեալից» վարձավճարով դարպասապահ Կեպա Արիսաբալագայից։
Լոնդոնյան ակումբը նախատեսում է 30-ամյա բելգիացու և 29-ամյա իսպանացու տրանսֆերներից վաստակել 117 մլն եվրո։
«Չելսին» առաջին հերթին կբանակցի Սաուդյան Արաբիայի թիմերի հետ։