Լուիս Դիասը կարող է տեղափոխվել ՊՍԺ

«Լիվերպուլի» և Կոլումբիայի հավաքականի վինգեր Լուիս Դիասը առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է դառնալ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ փարիզեցիների ղեկավարությունը հարձակման գծի ֆուտբոլիստին ընդգրկել է կարճ ցուցակում։ Նշվում է, որ նման որոշում է կայացրել թիմի նախկին մարզական տնօրեն Անտերու Էնրիկեն, ով ներկայումս ղեկավար պաշտոն է զբաղեցնում Կատարի լիգայում։

ՊՍԺ-ի ղեկավարության ոչ բոլոր անդամներն են կիսում ֆունկցիոների դիրքորոշումը Դիասի նկատմամբ: «Լիվերպուլն» իր հերթին խաղացողին գնահատում է 80 միլիոն եվրո։

Դիասը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2022 թվականի հունվարից։ Այս մրցաշրջանում վինգերը մերսիսայդցիների կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն անգլիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։